Տնտեսություն

Պապիկյանն արդյունավետ է համարում համայնքների միավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Պապիկյանն արդյունավետ է համարում համայնքների միավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն արդյունավետ է համարում համայնքների միավորման գործընթացը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասաց Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ:

«Ես չեմ կարող այս հարթակն օգտագործելով՝ չնշել միավորված համայնքերի արդյունավետության մասին: Դրա մասին կարող եք տեղեկանալ յուրաքանչյուրդ, ովքեր լինում են Հայաստանի տարբեր մարզերի համայնքներում: Այդ համայնքները ձեռք են բերում կարողություններ, որոնք չունեն հարակից՝ չմիավորված համայնքները: Միավորման արդյունքում ավելանում է նրանց տնտեսական պոտենցիալը, համայնքային բյուջեն, և այդ կարողությունները ծառայում են ի նպաստ համայնքի զարգացման»,- ասաց Պապիկյանը:

Սուրեն Պապիկյանը պատգամավորներին ներկայացրեց 2020 թ. ընթացքում համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում