Տնտեսություն

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղվել է 240 մլրդ դրամ

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղվել է 240 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար միջոցառումների շրջանակում մոբիլիզացվել է 240 միլիարդ դրամ, որից 20 միլիարդը՝ պետբյուջեից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, թե կորոնավիրուսի հետևանքների մեղմմանը որքա՞ն գումար է ուղղվել:

«Մոտ 240 մլրդ դրամ մոբիլիզացվել է միջոցառումներով, որը պարունակում է վարկային միջոցները: Մի մեծ մասը սուբսիդավորված վարկային պորտֆելն է»,- ասաց Գրիգորյանը:

Նա սուբսիդավորվող վարկերը շատ լավ գործիք համարեց: «Բյուջեից տրամադրված փոխառությունները կազմում են ընդամենը մոտ 20 մլրդ դրամ»,- ասաց փոխվարչապետը:

Մոտ 19 մլրդ դրամ ծախսվել է տնտեսական ուղղվածության միջոցառումների վրա: Իսկ սոցիալական միջոցառումների հանրագումարը կազմել է մոտ 25 մլրդ դրամ:

2020-ին կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով կառավարությունը մշակել էր մի շարք միջոցառումներ՝ աջակցություն տրամադրելով ինչպես քաղաքացիներին, այնպես էլ տնտեսավարողներին: Միջոցառումների շրջանակում տրամադրվում էին նաև սուբսիդավորվող վարկեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում