Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Աֆղանստանի նախագահը Բայդենի հետ քննարկել է երկրից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերման հարցը

Աֆղանստանի նախագահը Բայդենի հետ քննարկել է երկրից ԱՄՆ-ի զորքերի դուրս 
բերման հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ղանին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Բայդենի հետ, որի ընթացքում քննարկել ենք Աֆղանստանից սեպտեմբերի սկզբին ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին որոշումը: Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը հարգում է ԱՄՆ-ի որոշումը»,- ասված է գրառման մեջ:

Ղանին նշել է, որ Աֆղանստանի անվտանգության և պաշտպանության ուժերն ամբողջովին պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքն ու ժողովրդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am