Հասարակական

Ոստիկանությունը տուգանք է սահմանել Ծառուկյանի որդու հարսանիքին հրավառություն կազմակերպելու համար

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը տուգանք է սահմանել Ծառուկյանի որդու հարսանիքին հրավառություն կազմակերպելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում ապրիլի 11-ին հրավառություն իրականացնելու դեպքով ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները (լռության խախտումը հասարակական վայրերում)։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,- նշեցին ՀՀ ոստիկանությունից:

Ապրիլի 10-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանեկան արարողությունը, որից հետո իրականացվել է հրավառություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում