Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընդունելության հայտագրումների համար նախատեսված կայքը կաշխատի անխափան. ԳԹԿ փոխտնօրեն

Ընդունելության հայտագրումների համար նախատեսված կայքը կաշխատի անխափան. 
ԳԹԿ փոխտնօրեն

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բուհերի ընդունելության հայտագրումների  համար նախատեսված կայքը՝ dimord.am-ը վերազինվել է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստվորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ նախորդ տարի կայքն ունեցել էր գերծանրաբեռնվածություն, ինչի հետևանքով այն որոշ ժամանակ աշխատել էր խափանումներով: Հաշվի առնելով նախորդ տարվա խնդիրները՝ այս տարվա համար իրականացվել է կայքի վերազինման գործընթաց: 

«Նախորդ տարի հենց սկզբից մենք ունեցանք այդ խնդիըը: Ինձ համար, ճիշտն ասած, անհասականալի էր այդ պահը, որովհետև, երբ կայքը սկսեց աշխատել, այն միանգամից հաքերային հարձակման ենթարկվեց: Դրա հետևանքով կայքն աշխատեց խափանումներով: Ստիպված էինք հրավիրել անվտանգության աշխատողի՝ ապահովելու կայքի անխափան աշխատանքը: Այժմ կարող եմ ասել, որ լրացուցիչ աշխատանքներ են իրականացվել, կարծում եմ, այն առանց խնդիրների կաշխատի:

Հայաստանում բուհերի ընդունելության հայտագրումների գործընթացն իրականացվելու է բացառապես առցանց: Մեկնարկը տրվելու է ապրիլի 15-ից: Կառավարությունը 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով հատկացրել է 2 918 անվճար և 22 300 վճարովի տեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am