Տնտեսություն

Դոլարը արժևորվել է աշխարհի բոլոր արժույթների նկատմամբ. ԿԲ նախագահի տեղակալը՝ դրամի արժեզրկման մասին

1 րոպեի ընթերցում

Դոլարը արժևորվել է աշխարհի բոլոր արժույթների նկատմամբ. ԿԲ նախագահի տեղակալը՝ դրամի արժեզրկման մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը վստահեցնում է, որ դրամի արժեզրկման առնչությամբ իրավիճակը կառավարելի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երիցյանն այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Բնականաբար, կան համաշխարհային զարգացումներ, դոլարը արժևորվում է աշխարհի բոլոր վալյուտաների նկատմամբ: Կան դրսից եկող գնաճային տարբեր ճնշումներ և այլն: Իրավիճակը կառավարելի է»,-ասաց Երիցյանը:

Դրամը արժեզրկվում է՝ հատկապես դոլարի նկատմամբ: Օրինակ՝ ապրիլի 5-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքներով ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.67 դրամով և կազմել 533.84 դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում