Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովն ամփոփում է 2021 թվականի ձմեռային զորակոչի արդյունքները

Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովն ամփոփում է 2021 թվականի 
ձմեռային զորակոչի արդյունքները

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում մարտի 31-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:

Նիստի ընթացքում քննության առնվեցին 2021 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի եւ ավարտի հետ կապված հարցեր: Զեկուցվեց, որ Գեղարքունիքի մարզում զորակոչն ընթացել եւ ավարտվել է՝ ըստ պլանավորված գրաֆիկի: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին, ապա քննարկվեցին նաեւ ՀՀ ՊՆ Զ եւ  ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում եւ ունեն տարկետումից օգտվելու իրավունք:

Խոսվեց նաեւ զորակոչի ընթացքում մարզպետարան- համայնքներ- զինկոմիսարիատ- ոստիկանություն համագործակցված աշխատանքի մասին: Համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման՝ 2021 թվականի ձմեռային զորակոչն ավարտվելու է 2021 թվականի ապրիլի 1-ին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am