Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աճեմյանցիները Թատրոնի միջազգային օրը ազդարարեցին պաշտոնական կայքի գործարկմամբ

Աճեմյանցիները Թատրոնի միջազգային օրը ազդարարեցին պաշտոնական կայքի 
գործարկմամբ

ԳՅՈՒՄՐԻ, 27  ՄԱՐՏԻ   ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի  անվան պետական  դրամատիկական թատրոնը, Թատրոնի միջազգային օրը, նշանավորեց թատրոնի պաշտոնական կայքի գործարկմամբ: Այն ոչ միայն հնարավորություն կտա հանդիսատեսին ծանոթանալու թատրոնի ինֆորմացիոն ողջ բազային՝  տարեգրություն, դերասանական կազմ, ներկայացումներ, այլ նաև առցանց տոմսեր պատվիրել: Թատոնին ու թատերասերներին այս անգնահատելի նվերն անվարձահատույց մատուցել է Brain Fors թիմը:

Կայքի շնորհանդեսին, մասնագիտական  տոնի առթիվ, շնորհավորելով ոչ միայն աճեմյանցիներին, այլ նաև բոլոր թատերասերներին,  թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն  առողջություն ու խաղաղություն մաղթեց:   «Թատրոնի միջազգային օրը տոն  է շնորհավորելու  բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ եղել են ու կան թատրոնի կողքին ու  թատրոնի ամենամտերիմ բարեկամներն են: Մասնագիտական տոնն ինձ համար միշտ տոն  է եղել, բայց ամենալավ նվերը ստացանք այսօր՝ այս կայքով: Մենք սրա մասին  տարիներ ենք մտածել: 21-րդ դարում սա այն կարևոր բանն էր, որ պետք է ունենար թատրոնը, բայց չուներ»,-շնորհավորելով բոլորին նշեց Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով նաև այն լրատվամիջոցներին, որոնք միշտ եղել  են թատրոնի կողքին:

Օրվա առիթով Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 9 աշխատակիցների Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի անունից պատվոգրեր հանձնվեցին` արդյունավետ աշխատանքային գործունեության և թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը շնորհավորեց բոլորին մասնագիտական տոնի առիթով` մաղթելով բեղմնավոր աշխատանքային և ստեղծագործական գործունեություն, միաժամանակ ներկաներին փոխանցեց նաև Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը:

Տոնի առթիվ կայքի ստեղծման համար թատրոնի տնօրինության անունից շնորհակալագիր ստացան նաև Brain Fors թիմն ու Անի ֆոտոսերվիսը:

Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am