Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորպորատիվ կառավարման կենտրոնը անցկացրել է «Կանայք տնօրենների խորհրդում» վիրտուալ սեմինար

Կորպորատիվ կառավարման կենտրոնը անցկացրել է «Կանայք տնօրենների խորհրդում» 
վիրտուալ սեմինար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կորպորատիվ կառավարման կենտրոնը մարտի 26-ին կազմակերպել է «Կանայք տնօրենների խորհրդում» վիրտուալ սեմինարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կորպորատիվ կառավարման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տնօրենների խորհրդում բազմազանությունը դիտարկվում է որպես լավ գործարար պրակտիկա, այն հնարավորություն է տալիս տնօրենների խորհրդում խթանել բազմակարծությունը, այլախոհությունը և դրանց արդյունքում ընդունել հիմնավորված, հավասարակշռված, կշռադատված որոշումներ:

«Տնօրենների խորհրդում բազմազանության ապահովման հարցում իրենց ուրույն դերակատարումն ունեն կանայք, սակայն կանանց ներկայացվածությունը խորհուրդներում բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:

Ինչպես է ազդում խորհրդում կանանց ներկայացվածությունը բիզնեսի կատարողականի, կառավարման համակարգի, սոցիալական կերպարի, ինչպես նաև հասարակության վրա.Խթանում են արդյոք օրենսդրական և «փափուկ» քվոտաները խորհուրդներում կանանց ներկայացվածությունը. Կորպորատիվ որոշումների վրա իրապես ազդելու համար պետք է արդյոք, որ կանայք խորհրդում կազմեն կրիտիկական զանգված Ինչ հատկանիշներով պետք է օժտված լինեն կանայք խորհուրդներում կորպորատիվ որոշումների վրա ազդելու համար.

Ինչպես նախապատրաստել խորհրդի կին անդամների:

Այս և մի շարք այլ հարցերի պատասխանեցին «Կանայք տնօրենների խորհրդում»

վիրտուալ սեմինարի բանախոսներ և միջազգային փորձագետներ Փայվի Յօկինենը, Փայվի Յօկինենը, Սյուզան Ստենսոնը, Հագեն Շվայնիցը:

Սեմինարին մասնակցել է շուրջ 150 անձ, որոնք ներկայացնում էին ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի տարբեր երկրներ (Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Սինգապուր, Հնդկաստան և այլն):

« Կանայք տնօրենների խորհրդում» վիրտուալ սեմինարը կազմակերպվել է «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի (www.corpgov.am, www.businessintegrityclub.corpgov.am) կողմից Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) դրամաշնորհով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]