Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բելգիայում Covid-19-ի բրիտանական շտամի տարածումից հետո հոսպիտալացվածների թիվը կրկնապատկվել է

Բելգիայում Covid-19-ի բրիտանական շտամի տարածումից հետո հոսպիտալացվածների 
թիվը կրկնապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրում խստացնել սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի երրորդ ալիքի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրում լայն տարածում է ստացել կորոնավիրուսի բրիտանական շտամը, հոսպիտալացված վարակակիրների թիվը կրկնապատկվել է: Նա ընդգծել է, որ սահմանափակումները չխստացնելու պարագայում լրջագույն հետևանքներ կարող են լինել:

Որոշում է կայացվել մարտի 28-ից մինչև ապրիլի 19-ը փակել դպրոցները: Բելգիացիները հնարավորություն կունենան ոչ կենսական խանութներ, օրինակ հագուստ գնելու գնալ միայն նախապես պայմանավորվելով:

Եթե  նախկինում թույլատրվում էր դրսում 10 անձանց հավաքը, ապա հիմա միայն 4-ը կկարողանան դրսում հանդիպել: Փակվելու են վարսահարդարման և գեղեցկության սրահները:

Բելգիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 22 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am