Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գեղամ Գևորգյանը ԵՏՀ նախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Գեղամ Գևորգյանը ԵՏՀ նախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրային ցանցերի համար բարեխիղճ մրցակցության վարքագծի կանոնների  մշակման անհրաժեշտությանը, ՀՀ մրցակցության օրենսդրության ԵԱՏՄ իրավունքին համապատասխանության հարցով մոնիթորինգի արդյունքներին և աշխատանքների այլ առաջնահերթ ուղղություններին վերաբերող հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շուկաներում հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության ոլորտում փոխգործակցությանը և համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:

Միաժամանակ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով անցկացվող առաջիկա խորհրդակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումներ թույլ չտալու գործում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը: Երկուստեք կարևորել են տարբեր շուկաներում, մասնավորապես թվային շուկաներում իրականացվող վարույթների աշխատանքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am