Հասարակական

Covid-ի դեմ պայքարի շրջանակում սոցիալական ուղղվածության 11 միջոցառմանն ուղղել է շուրջ 25 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

Covid-ի դեմ պայքարի շրջանակում սոցիալական ուղղվածության 11 միջոցառմանն ուղղել է շուրջ 25 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2020-ին կորոնավիրուսիհետևանքների մեղմացման ծրագրերիշրջանակներում սոցիալական ուղղվածության 11 միջոցառումների համար ուղղել է ավելի քան 25 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Սկսած 2020-ի երկրորդ եռամսյակից հիմնական աշխատանքներն ուղղված են եղել համավարակով պայմանավորված սոցիալական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես սոցիալական հատվածի մասով 11 միջոցառում է իրականացվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, այդ միջոցառումների ֆինանսավորումը կազմել է ավելի քան 25 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:

Առաքելյանը հիշեցրեց, որ դրանց զգալի մասն ուղղված է եղել աշխատատեղերի պահպանմանը կամ նոր աշխատատեղերի ավելացմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև սոցիալապես անապահով և խոցելի խմբերում գտնվող անձանց տրվել է ուղիղ ֆինանսավորում, կոմունալ վճարների փոխհատուցում: Ընդհանուր առմամբ, տարբեր միջոցառումներով մոտ մինչև 1 մլն քաղաքացի դարձել է շահառու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում