Կառավարության նիստերին այսուհետ կմասնակցեն նաև մարզպետները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության մարտի 11-ի նիստին մասնակցում էին նաև հանրապետության մարզպետները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում այդ պրակտիկան կշարունակվի:
«Հընթացս միջավայրին ծանոթացան մեր գործընկերները, հետագայում ավելի ակտիվ և արդյունավետ կդարձնենք նրանց մասնակցությունը: Ուրախ եմ ձեզ տեսնել, պարոնայք մարզպետներ»,- ասաց կառավարության ղեկավարը: