Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները չեն պատրաստվում ազատել Բաղրամյան պողոտան

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները չեն պատրաստվում ազատել 
Բաղրամյան պողոտան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ անցկացնող «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները չեն պատրաստվում ազատել Բաղրամյան պողոտան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շարժման անդամ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք հետևողականորեն գնում ենք առաջ: Վաղը ըստ իրավիճակի կորոշենք մեր քայլերը և կգնանք այդ ուղղությամբ: Ակնհայտ է, որ այս պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու»,- ասաց Սաղաթելյանը:

Շարժման անդամը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ վարչապետի հետ հանդիպում և քննարկում չեն նախատեսում:

«Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները Բաղրամյան պողոտայից շարժվեցին դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը որդեկորույս մայրերի և եղբայրներին ու ամուսիններին կորցրած կանանց կողքին լինելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am