Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գևորգ Ղազարյանը խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից ոչ շուտ

Գևորգ Ղազարյանը խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից ոչ շուտ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից ոչ շուտ:

«Արմենպրես» հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նախնական վարկածով վերականգնման համար կպահանջվի 3-4 շաբաթ: Հայ կիսապաշտպանը վնասվածք է ստացել  Հունաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ՊԱՕԿ-ի դեմ խաղում: Դեռևս մարտի 3-ին կայացած խաղում Ղազարյանը եղել է «Լամիա»-ի մեկնարկային կազմում և վնասել է ոտքը և փոխարինվել 45 րոպե անց: Նա չի մասնակցի «Լամիա»-ի առաջիկա երեք խաղերին, որտեղ ակումբը կմրցի «Օլիմպիակոսի», «Լարիսայի» և «Արտոմիտոսի» հետ:

Ղազարյանն ընթացիկ տարվա փետրվարին մեկին միացավ «Լամիա»-ին, որտեղ հանդես է գալիս վարձավճարով: Ղազարյանի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

«Լամիա» ֆուտբոլային ակումբը Հունաստանի Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: Մինչ այս Գևորգ Ղազարյանը հանդես էր գալիս ԱԵԼ-ում, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 21 խաղի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am