Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի Հալաբյան փողոցում ավտովթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

Երևանի Հալաբյան փողոցում ավտովթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 7-ին, ժամը 04:35-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1988 թ.) բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։

Փրկարարները վարորդի դին և ուղևորին (Ա․ Խ․, ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Խ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով՝ մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am