Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն ավարտվեց երթով

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն ավարտվեց երթով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բաղրամյան փողոցում մարտի 6-ին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն ավարտվեց երթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ  Գեղամ Մանուկյանը նշեց, որ երթով շարժվում են դեպի ՀՀ նախագահի նստավայր: Դրանից հետո երթը շարունակելու են Պարոնյան փողոցով, այնուհետև Երևանի տարբեր փողոցներով: Նպատակն այն է, որ կոչ անեն քաղաքացիներին միանալ իրենց:

Գեղամ Մանուկյանը ներկայացրեց նաև առաջիկա միջոցառումները:

«Մարտի 7-ին՝ ամբողջ օրվա ընթացքում, Բաղրամյան պողոտայում լինելու են քննարկումներ, միջոցառումներ: Մարտի 8-ին նախատեսված է Հայրենիքի փրկության շարժման կանանց հավաք և հատուկ ծրագիր, որի մասին մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ»-ասաց Գեղամ Մանուկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am