Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը բարձր է գնահատել Sputnik V պատվաստանյութը

ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը բարձր է գնահատել Sputnik V պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին բարձր է գնահատել COVID-19-ի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն

ԱՄՆ նախագահի  Ջո Բայդենի խորհրդական Ֆաուչին հունական Skai հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Sputnik-ի մասին իր ունեցած տվյալները լավն են: Լրագրողը Ֆաուչիին հարցրել է ՝ արդյոք նա պատվաստվե՞լ է ռուսական Sputnik կամ չինական պատվաստանյութերով: «Sputnik-ի մասին իմ ունեցած տվյալները բավականին լավն են»,-ասել է Ֆաուչին ու հավելել, որ չինական պատվաստանյութերի մասին բավականաչափ տեղեկություններ չունի:

Ֆաուչին նաև ասել է, որ իրեն չեն անհանգստացնում պատվաստանյութերի հնարավոր կողմնակի ազդեցությունները: «Իմ մտահոգությունը նվազագույն է: Ես դա ասում եմ, քանի որ ԱՄՆ-ում Pfizer և Moderna պատվաստանյութերով կատարված փորձարկումները ցույց են տվել 94-95% արդյունավետություն և նվազագույն ռեակտիվություն»,-ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am