Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Քո գարունները կբացվեն նորից»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Քո գարունները կբացվեն նորից»

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարունը տոն է, տոն է բնության, սիրո, երիտասարդության, նոր կյանքի եւ կյանքը նորովի ապրելու համար։ Պատահական չէ, որ կնոջը նվիրված, նրան մեծարող տոները գարնանն են նշվում։ Կնոջ կարեւորագույն առաքելություններից է ընտանիքի եւ մարդ տեսակի հարատեւության ապահովումն ու պահպանումը։ Մնացյալն ածանցվում է այս երկուսից։ Կինը կարող է գրեթե ամեն ինչ՝ կենցաղային հարցեր լուծելուց մինչեւ զենք կրել եւ թիկունք դառնալն իր զինվորի համար։

Մարտի 8-ից ապրիլի 7-ը տարիներ շարունակ նշվում է որպես կանանց մեկամսյակ։ Հաճախ էինք այս ընթացքում կատակներ լսում տարվա մեջ մեկ ամիսը կանանց նվիրելու, նվերներ տալու կամ դրանցից ճարպկորեն խուսափելու մասին։ Սակայն այդ տարի ծանր է խոսել տոնի մասին, գրեթե անհնար։ Ինչպես կարող ենք տոնել, երբ հազարավոր մայրեր կորցրել են իրենց զավակներին, երբ մայր հայրենիքի արեւելյան հատվածը բզկտված է եւ դեռ արնահոսում է։ Խենթանալ կարելի է այն մտքից, թե ինչպիսի ծանր եւ չվերականգնվող հարված ստացանք մեր գենոֆոնդին։

Եվ թող մեր նոր գարուններն ավետեն այն մանուկները, որոնք դեռ նոր պիտի լույս աշխարհ գան։ Վիշտը հաղթահարելու եւ մահին հաղթելու միակ միջոցը կյանքի եւ արեւի կողմը շրջվելն ու ժպտալն է...»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am