Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համացանցում հրապարակվել է Գանձակի հայերի ջարդերի և ինքնապաշտպանության մասին փաստագրական ֆիլմ

Համացանցում հրապարակվել է Գանձակի հայերի ջարդերի և ինքնապաշտպանության 
մասին փաստագրական ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գանձակի հայերի ջարդերից և ինքնապաշտպանությունից 33 տարի անց համացանցում հրապարակվել է  այդ իրադարձությունների մասին պատմող կարճ փաստագրական ֆիլմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ ժամանակ Ադրբեջանի ԽՍՀ կազմում գտնվող Կիրովաբադի (Գանձակ) իրադարձությունների վերաբերյալ ներկայացվել են ինչպես արխիվային տեսանյութեր և ձայնագրություններ, այնպես էլ՝ ականատեսների վկայություններ: Աշխատանքները տարվել են 2019-2021 թթ.:

 Դեպքերի մասին պատմում են Գանձակի հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից Գրիշա Օգանեզովը և «Գանձակ» ինքնապաշտպանական կոմիտեի հիմնադիր-անդամներից Ջուլիետա Վերդյան-Երեմյանցը:

Ֆիլմի սկզբում ներկայացվում է արխիվային ձայնագրություն, որտեղ ջարդերի օրերին հայկական ինքնապաշտպանական մարմնի կողմից Գանձակի հայկական թաղամասում ձերբակալված ադրբեջանցի ջարդարարներից մեկը պատմում է, թե ինչպես են իրենց «աշխատանքները» համակարգել Կիրովաբադի ագրարային համալսարանի ադրբեջանցի դասախոսները, ինչպես են իրենց քայլերին օժանդակել ադրբեջանցի ոստիկանները և այլն:

Փաստագրական ֆիլմը կարելի է դիտել հետևյալ հղմամբ: Առկա են նաև ռուսերեն և անգլերեն ենթագրերով տարբերակները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]