Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տոկիոն Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարում Ճապոնիայում նոր հրթիռների տեղակայման շուրջը. Nikkei

Տոկիոն Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարում Ճապոնիայում նոր հրթիռների տեղակայման շուրջը. Nikkei

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունն առայժմ բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգերի հետ երկրում նոր ամերիկյան հրթիռների տեղակայան շուրջը Չինաստանին հակազդելու համար, սակայն ամբողջությամբ վերցված կողջուներ դրանց ծավալումը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին այդ մասին հայտնել Է Nikkei թերթը՝ վկայակոչելով Ճապոնիայի վարչակազմի մի աղբյուր:

«ԱՄՆ-ի նոր հրթիռների ծավալումը Չինաստանի դիմադարձման նպատակով մեզ համար դրական կլիներ»,- ասել Է հրատարկության զրուցակիցը: ԱՄՆ-ը ներկայումս քննարկում Է Արեւելաչինական ծովի կղզիներում ավելի քան 500 կիլոմետր հեռահարությամբ վերերկյա բազավորման հրթիռների տեղակայման հարցը: Այդ նպատակի համար ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը պետբյուջեի ներկայիս նախագծում մտադիր Է պահանջել 1,3 միլիարդ դոլար, հայտնել Է ռազմական խնդիրների բնագավառում մասնագիտացած Defence News հանդեսը:

Nikkei թերթը մարտի 5-ին նաեւ տեղեկացրել Է, որ Արեւելաչինական ծովի գոտում ԱՄՆ-ը պլանավորում Է վերերկրյա հականավային հրթիռներ ծավալել շարժական կայանքների վրա: Այդ ցանցը կոչված Է Էապես զսպելու ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի գործունեությունը, որը Վաշինգտոնի եւ Տոկիոյի կարծիքով, այժմ Էապես ակտիվանում Է: Պենտագոնում, թերթի տվյալներով՝ ուսումնասիրում են նաեւ տարածաշրջանում միջին հերահարության հրթիռների տեղակայման հարցը՝ ուղղված Չինաստանի դեմ: Որպես դրանց ծավալման պոտենցիալ վայր ավելի վաղ նշվել են Ճապոնիան եւ ԱՄՆ-ին պատկանող խաղաղօվկիանոսյան Գուամ կղզին. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am