Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Արա Սաղաթելյանի կալանովորման հարցով որոշում կայացնելու  

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Արա Սաղաթելյանի կալանովորման 
հարցով որոշում կայացնելու

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը:

Նա ասաց, որ դատական նիստի ընթացքում ներկայացրել են իրենց փաստերը, դատախազները` իրենց առարկությունները, դատարանը որոշումը կհրապարակվի մարտի 5-ին ժամը 16:00-ին:

Փետրվարի 21-ին կալանավորված Արա Սաղաթելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար: Սաղաթելյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am