Հասարակական

Ընդհանուր առմամբ՝ ԴՆԹ փորձաքննության է ենթարկվել 2 հազար մարմին

1 րոպեի ընթերցում

Ընդհանուր առմամբ՝ ԴՆԹ փորձաքննության է ենթարկվել 2 հազար մարմին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև օրս կատարվել է մոտ 2000 մարմնի փորձանմուշի նույնականացում՝ ԴՆԹ հետազոտության միջոցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Արդեն շատ փոքրաթիվ փորձանմուշներ ունենք, որոնք սպասում են փորձաքննության»,- ասաց Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե քանի զինծառայողի մարմին է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։

Արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողների ծնողներից ոմանք հայտարարել էին, որ ԴՆԹ անալիզները երբեմն կեղծվում են, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 2-3 բողոք է եղել, որոնք անհատական քննվել են, պարզաբանվել են և որևէ սխալի կամ անվստահության տեղ չի մնացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում