Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՕԽ կամավորների համար հատուկ Covid ուղեցույցներ կլինեն

ՕԽ կամավորների համար հատուկ Covid ուղեցույցներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի քաղաքային իշխանությունները  Օլիմպիական խաղերին անդամագրված կամավորականների համար թողարկել են վարակի կանխարգելման ուղեցույց: 

«Արմենպրես» հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Նպատակն է ստեղծել անվտանգ միջավայր ` խաղերից առաջ, դրանց ընթացքում և  հետո: Առաջարկությունները  հիմնված են  COVID-19- ի դեմ պայքարի միջոցառումների վրա, որոնք պետք է իրականացվեն  մարզահանդեսի ընթացքում:  Կանոնների մշակմանը մասնակցել են  Ճապոնիայի իշխանությունների, Միջազգային օլիմպիական կոմիտեի  (ՄՕԿ) և առաջատար բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Կամավորականներին խորհուրդ է տրվում քաղաքում  գտնվելու ընթացքում կրել դիմակներ, օգտագործել ախտահանիչներ, պարբերաբար լվանալ ձեռքերը, խուսափել  մարդաշատ վայրերից և պահպանել սոցիալական հեռավորությունը։

Մրցումներից առաջ և հետո կամավորականնները հատուկ ծրագրով պետք է վերահսկեն իրենց առողջական, ֆիզիկական վիճակը, մարմնի ջերմաստիճանը և այլն: Խաղերի մասնակիցները և կամավորականները իրենց սմարթֆոնների վրա  պետք է տեղադրեն համապատասխան ծրագիր ՝  շփումներին հետևելու համար: 

Ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերում կաշխատի շուրջ 80 հազար կամավորական, որոնցից  հազարն արդեն  հրաժարական է  տվել զգուշանալով կորոնավիրուսից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]