Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Վահագնի Սիթի»-ի գլխավոր մարզիչը կարևորում է եզրափակչի առաջին հաղթանակը

«Վահագնի Սիթի»-ի գլխավոր մարզիչը կարևորում է եզրափակչի առաջին 
հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վահագնի Սիթի»-ի բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Օգնեն Մոլևիչը կարևորում է եզրափակչի առաջին հաղթանակը:

«Մենք արեցինք առավելագույնը և հաղթեցինք, սակայն սա վերջը չէ և եզրափակչի խաղերը շարունակվում են: Փորձելու ենք հաջորդ խաղերի համար առավել լավ նախապատրաստվել: Հաջորդ խաղերում առավել դժվար է լինելու: Այս հաղթանակը կարևոր էր»,-լրագրողների հետ զրույցում շեշտեց Մոլևիչը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչու խաղի ընթացքում Բեդրոսյանը վիճաբանությունից հետո լքեց խաղահրապարակը մարզիչը շեշտեց, որը խաղային իրավիճակում լինում են նման բաներ և դա թիմի ներքին խնդիրն է և ինքը կլուծի այդ հարցը:

 Հայաստանի բասկետբոլի առաջնության եզրափակչի առաջին խաղում միմյանց դեմ մրցեցին «Վահագնի Սիթի»-ն և «Դվին»-ը:  Բոլոր 4 քառորդներում ունենալով առավելություն «Վահագնի Սիթի»-ն հաղթանակի հասավ 106:93 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Դվին»-ից Ջորդան Վաթսոնն է, ով հավաքեց 37 միավոր և 4 անգամ դարձավ արդյունավետ փոխանցման հեղինակ:

Բասկետբոլի եզրափակչի հաղթողը պարզ կդառնա, երբ թիմերից մեկը տոնի 4 հաղթանակ: Այժմ «Վահագնի Սիթի»-ն ընդհանուր հաշվարկում առաջ է 2:1 հաշվով: Եզրափակչի հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 4-ին, որը նույնպես բաց կլինի երկրպագուների համար: Խաղը կմեկնարկի 20:00-ին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am