Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հոկտեմբերի առաջին կիրակին որպես ազգային փոքրամասնությունների օր նշելու նածագիծը քննարկվեց ԱԺ-ում

Հոկտեմբերի առաջին կիրակին որպես ազգային փոքրամասնությունների օր նշելու 
նածագիծը քննարկվեց ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր նշել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ռուստամ Բաքոյանը:

«Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կատարվել են փոփոխություններ: Սեպտեմբերի վերջին շաբաթը փոխել ենք հոկտեմբերի առաջին կիրակիով: Սրա շուրջ քննարկումներ եմ ունեցել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, և եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հոկտեմբերի առաջին կիրակին Հայաստանում նշվի որպես ազգային փոքրամասնությունների օր»,- ասաց Բաքոյանը:

Անդրադառնալով օրվա փոփոխության պատճառներին՝ պատգամավորն ասաց՝ հնարավոր էր, որ ամեն 7 տարին մեկ այդ օրը լիներ սեպտեմբերի 27-ը: «Իսկ ՀՀ քաղաքացիները, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչնեը երբեք չեն կարողանա նշել որպես տոն, մինչև մենք չունենանք համապատասխան հաղթանակ»,- նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am