Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը ոչնչով չպետք է վտանգվի. ՀՀ վարչապետ

Իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը ոչնչով չպետք է վտանգվի. ՀՀ 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր նվաճումներից մեկը համարում է ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու իրավունքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքում ՀՀ վարչապետը նշեց, որ այն բոլոր ճգնաժամերը, որոնք առկա են, պետք է լուծվեն ոչ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ հակառակը՝ ժողովրդի իշխանության վերահաստատմամբ:

«Իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը ոչնչով չպետք է վտանգվի, այլ ընդհակառակը պետք է ուժեղանա: Այսինքն՝ ՀՀ-ում միայն ժողովուրդը պետք է որոշի ով լինի իշխանություն և ով չլինի: Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքը հենց սա է, ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել և մենք Հրապարակում հավաքվել ենք ասելու, որ դա թույլ չենք տալու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը:  Այնուհետև փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերվանից ընդդիմության ներկայացուցիչներն անցկացնում են Բաղրամյան պողոտայում՝ այնտեղ տեղակայելով վրաններ:

Այդ ընթացքում ՀՀ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:  Վարչապետը նշել էր էր, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am