Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 11 571 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 11 571 դեպք են հայտնաբերել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 11 571-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 257 650-ի, մարտի 1-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալնիերի համաձայն՝ կազմել Է 0,27 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում Է 348 121 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 11 277-ով: Իսկ ընդամենն արդեն բուժվել Է 3 823 074 մարդ: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 89,8 տոկոսի մակարդակում: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 333-ով՝ մեկ օր առաջվա 379-ի դիմաց, ինչը դարձել Է նվազագույն աճն անցյալ տարվա նոյեմբերի 16-ից ի վեր:

Ընդհանուր առմամբ, շտաբի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մահացել Է 86 455 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճակի ավարտից հետո) մնացել Է 2,03 տոկոսի մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am