Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իլոն Մասքի կարողությունը մեկ օրում գրեթե 14 մլրդ դոլարով պակասել Է

Իլոն Մասքի կարողությունը մեկ օրում գրեթե 14 մլրդ դոլարով պակասել Է

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքի կարողությունը, որը գլխավորում Է Tesla եւ SpaceX ընկերությունները, փետրվարի 26-ին գրեթե 14 միլիարդ դոլարով պակասել Է Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ Մասքն այժմ զբաղեցնում Է գործակալության կողմից կազմված՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի երկրորդ հորիզոնականը, նրա կարողությունը գնահատվում Է 176 միլիարդ դոլար:

Փետրվարի 25-ի աճուրդում Tesla-ի բաժնետոմսերի արժեքի 8,06 տոկոսով իջնելու հետեւանքով Մասքը կորցրել Է 13,6 միլիարդ դոլար: Փետրվարի սկզբին Մասքը 190 միլիարդ դոլարով զբաղեցնում Էր «Միլիարդատերերի ինդեքսի» առաջին հորիզոնականը: Ներկայումս վարկանիշում առաջատարն ԱՄՆ-ի Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսն Է, որի կարողությունն այժմ գնահատվում Է 180 միլիարդ ոլար: Անցած օրն այն նույնպես պակասել Է՝ 5,55 միլիարդ դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am