Հասարակական

Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսի խնդրով վարչապետը նշանակել է ծառայողական քննություն

1 րոպեի ընթերցում

Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսի խնդրով վարչապետը նշանակել է ծառայողական քննություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում ռազմատեխնիկական ցուցահանդեսի խնդրով նշանակել է ծառայողական քննություն: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում:

«Տեղյակ եք, որ ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցած ռազմատեխնիկական ցուցահանդեսի մեր մասնակցության ձևաչափի ու ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Այդ կապակցությամբ նշանակել եմ ծառայողական քննություն և այդ քննության արդյունքներով պատասխանատուներն ի հայտ կբերվեն ու պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Աբու Դաբիում անցկացված «IDEX 2021» (International Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարում բացակայել են ցուցանմուշները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշներն Աբու Դաբի չեն հասել առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում