Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թբիլիսում սառած օտարերկրացու մարմին են գտել զբոսայգում

Թբիլիսում սառած օտարերկրացու մարմին են գտել զբոսայգում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սառչելուց մեռած միջին տարիքի տղամարդու են գտել Թբիլիսիի Ուզնաձե փողոցում գտնվող զբոսայգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Formula հեռուստաալիքի տեղեկատվությամբ, տղամարդու մարմինը, որը Վրաստանի քաղաքացի չԷր, գտել են նստարանին նստած: Ենթադրվում Է, որ մահը կարող Էր վրա հասնել սաստիկ սառչելուց: Երկրում փետրվարի 17-ից եղանակը կտրուկ վատացել Է:

Շրջանների մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաքում, այս ձմռանն առաջին անգամ ձյուն Է տեղացել: Քրեագետները տեղում աշխատում Էին մի քանի ժամ: Տղամարդու մահվան հանգամանքները պարզվում են Վրաստանի ՆԳ նախարարությունում: Քրեական գործ Է հարուցվել «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով, որը պատիժ Է նախատեսում երկուսից մինչեւ չուրս տարի ժամկետով ազատազրկմամբ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am