Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում քաղաքաշինական ծրագրերը շարունակվելու են

Գյումրիում քաղաքաշինական ծրագրերը շարունակվելու են

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում քաղաքաշինական ծրագրերը շարունակվելու են:

Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ մարզետարանում  ՀՀ  վարչապես  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո:

COVID-19-ի և պատերազմի հետևանքով կային աշխատանքներ, որոնք դանդաղել էին, բայց իրականում, այն աշխատանքերը, որոնք Շիրակի մարզում պլանավորված են եղել, գրեթե ամբողջությամբ իրականացվել են: «2021թվականի հետ կապված. այս պահին 42 համայնքից 62 սուբվենցիոն ծրագիր է ներկայացվել, մոտ 4.4 մլրդ դրամի կապիտալ ներդրումների մասին է խոսքը, այլ ծրագրերով ևս կան ծախսեր՝ դպրոցաշինություն, ՎԶԵԲ-ի ծրագիր և այլն, բոլորն էլ մեծ թափով սկսվել են, և հույս ունենք, որ դրանց ավարտից հետո մեծ տնտեսական տեղաշարժ կունենանք Շիրակի մարզում: Գյումրիում շարունակվելու են քաղաքաշինական ծրագրերը, դրանք չէին էլ ընդհատվել, կան փողոցներ, որոնց ասֆալտապատման աշխատանքները թողնվել էին գարնանը, դրանք կշարունակվեն, և դրանց զուգահեռ նոր աշխատաքններ կսկսվեն: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ քննարկվեց հետագա տնտեսական նոր ծրագրերի իրականացումը, շատ մեծ հույս ունենք, որ իրականացվելիք կապիտալ ծախսերն իրենց հետ բերելու են մեծ տնտեսական ակտիվություն, այսինքն՝ ներդրողների համար Գյումրին, Շիրակի մարզը լինելու են ավելի գրավիչ»,- նշեց Հովհաննես Հարությունյանը:  

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am