Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱԴԾ-ն ձերբակալել Է ծայրահեղականների, որոնք ահաբեկչություններ Էին պլանավորել Հյուսիսային Կովկասում

ԱԴԾ-ն ձերբակալել Է ծայրահեղականների, որոնք ահաբեկչություններ Էին պլանավորել Հյուսիսային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) 19 իսլամիստ ծայրահեղականների Է ձերբակալել չորս տարածաշրջաններում, որոնք դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ Էին պլանավորել Հյուսիսային Կովկասում: Փետրվարի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալվածների բնակության եւ ընդհատակյա հավաքների վայրերում առգրավել են ավելի քան 40 օրինակ ծայրահեղական նյութեր, իսկ Կարաչայ Չերքեզիայում հայտնաբերել են թաքստոց՝ ՌՊԿ գնդացիրով, ԱԿՄ ինքնաձիգով, փամփուշտներով եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերով՝ տրոտիլային համարժեքով ավելի քան 3 կիլոգրամ ընդհանուր զանգվածով, այդ թվում այսպես կոչված մահապարտի գոտի՝ խոցող տարրերով: «Ձերբակալվածներին առաջադրվել են մեղադրանքներ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 282.2 հոդվածի 1, 1.1, 2 մասերով («Ծայրահեղական կազմակերպության կազմակերպում եւ մասնակցություն»): Ծայրահեղական կազմակերպության 10 կազմակերպիչների եւ ակտիվ մասնակիցների նկատմամբ խափանման միջոց Է ընտրված կալանավորումը»,- հայտնել են ԱԴԾ-ում: ՀԿԿ-ում նշել են, որ խոցման միջոցների կատարված փորձաքննությունների արդյունքներով պլանավորվում Է լրացուցիչ որակել արմատականների գործողությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am