Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է գրանցվել

Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիցիլիայի արեւելյան ափին Էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գիտնականների տվյալներով՝ ակտիվության հերթական սաստկացումն սկսվել Է տեղական ժամանակով16:10-ին (Երեւանի ժամանակով 19:10-ին) եւ ուղեկցվել լավայի շատրվաններով ու հրաբխային մոխրի հզոր արտանետմամբ, որը հսկայական ամպ Է գոյացրել՝ խառնարանի վրա բարձրանալով մոտավորապես մեկ կիլոմետր: Ժայթքումը գրանցվել Է հրաբխի հարավարեւելյան լանջին, որով շիկացած լավայի հոսքերն իջնում Էին ծովի մակերեւույթի նկատմամբ մինչեւ 2 հազար մետր բարձրությամբ: Ժայթքումը բնութագրվում Էր ոչ մեծ պայթյուններով, հրաբխային ռումբերի եւ բավական խոշոր չափի շիկացած խարամի կտորների արտանետմամբ: Ապարի այդ կտորները մի քանի բնակավայրեր են ավերել հրաբխի մերձակայքում:

«Քարե անձրեւը» որոշակի նյութական վնաս Է հասցրել, սակայն մարդկային զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել: Առանձին հրաբխային ռումբեր թռել հասել են մինչեւ Կատանիայի նահանգի կենտրոն Այդ խոշոր քաղաքի մի քանի շրջաններում հրաբխային մոխիր Է թափվել: Էթնան ամենաբարձր գործող հրաբուխն Է Եվրոպայում: 2013 թվականի հունիսին այն ընդգրկել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում: 2017 թվականի մարտին հրաբխի հերթական ժայթքման ընթացքում Սիցիլիայում վիրավորվել Է տասը մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am