Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ-ն «Հյուսիսային հոսք 2-ի» շուրջ բանակցություններ է սկսել Գերմանիայի հետ

ԱՄՆ-ն «Հյուսիսային հոսք 2-ի» շուրջ բանակցություններ է սկսել Գերմանիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, բանակցություններ է սկսել Գերմանիայի իշխանությունների հետ՝ «Հյուսիսային հոսք 2» նախագծի ապագան որոշելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Wall Street Journal-ը, Գերմանիայի ներկայացուցիչը նշել է, որ  խորհրդակցություններում, մասնավորապես, քննարկվում է «Հյուսիսային հոսք 2-ի կառուցման մեջ ներգրավված ընկերությունների դեմ պատժամիջոցների սպառնալիքը»:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ վարչակազմը վերանայում է իր արտաքին քաղաքականությունը նախագծի վերաբերյալ այն բանից հետո, երբ փետրվարի 6-ին Fortuna նավը սկսել էր խողովակներ տեղադրել Դանիայի ջրերում:

Բայդենը դեռ չի հայտնել իր կարծիքն այս նախագծի վերաբերյալ: Սակայն, ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի, նախագահի դիրքորոշումն այն է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը վատ գործարք է Եվրոպայի համար: Միևնույն ժամանակ, թերթն ընդգծում է, որ դա ասվել է նաև մինչև փետրվարի 6-ին վերսկսված գազատարի տեղադրումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am