Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Կադաստրի կոմիտեի նախագահին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Կադաստրի կոմիտեի նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին և կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Պետրոսյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում, և այս իմաստով կարևոր է ՀՀ Կառավրության հետ համագործակցված ու ներդաշնակ աշխատանքը։ Հանդիպմանը մասնակցել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am