Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադամանդագործական և ոսկեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են մաքսատուրքերին առնչվող հարցեր

Ադամանդագործական և ոսկեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ 
քննարկվել են մաքսատուրքերին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի  ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է մի շարք գունավոր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի (հումքի և պատրաստի քարերի մասով) մաքսատուրքի դրույքաչափի զրոյականացում՝  2 տարի ժամկետով, ինչպես նաև մինչև 0,3 կարատ  և 0,3 կարատից բարձր զանգվածով ադամանդե քարերի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի տարանջատում։

Հանդիպման ժամանակ քննարկվել է  նաև մինչև 0,3 կարատ  զանգվածով ադամանդե քարերի մասով մեկ տարի ժամկետով 0% մաքսատուրքի դրույքաչափի կիրառման նպատակահարմարության հարցը, որը հավանության է արժանացել ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների կողմից, սակայն մի շարք ադամանդագործական ընկերություններ նշյալ առաջարկին դեմ են արտահայտվել։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ անհրաժեշտ է գտնել այն լուծումը, որն առավելագույնս երկու ոլորտների համար էլ ձեռնտու կլինի։

Վահան Քերոբյանը հավաստիացրել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները և տեսակետները հաշվի կառնվեն և ուսումնասիրությունների արդյունքում կվերլուծվի առկա իրավիճակը՝ վերջնական դիրքորոշում ձևավորելու նպատակով։ Ամփոփելով քննարկումը՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է երկար արժեքային շղթաներ ստեղծել՝ հանքավայրից հանքանյութը հանելուց, մշակելուց մինչև պատրաստի ոսկերչական արտադրանքը, և ներկայանալ աշխարհին հայկական բրենդով, նաև հավելել, որ միայն միավորելով պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը հնարավոր կլինի գտնել ոլորտը զարգացնելու համար անհրաժեշտ որոշումներ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]