Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ

Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 
տոկոսով, Չեխիայից` 2 անգամ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը թեև նախորդ տարի՝ 2020-ին 2019-ի համեմատ էականորեն նվազել է, սակայն որոշ երկրներից՝ մասնավորապես Ֆրանսիայից, Չեխիայից, Չինաստանից ուղարկվել է ավելի մեծ ծավալով օգնություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

2020-ի հունվար-դեկտեմբերին  Հայաստան է ներմուծվել 24 մլն 551.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն՝ 2019-ի նույն ժամանակի 110 մլն 860.5 հազար դոլարի մարդասիրական օգնության նկատմամբ: Թեև ընդհանուր առմամբ ուղարկված մարդասիրական օգնության ծավալը նվազել է 77.9 տոկոսով, սակայն որոշ երկրներից օգնության քանակը 2019-ի համեմատ զգալիորեն ավելացել է: Մասնավորապես Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 2019-ի համեմատ ավելացել է 94.6 տոկոսով՝ կազմելով 1 մլն 173.1 հազար դոլար: Չեխիայից մարդասիրական օգնության ծավալը 2020-ին աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով 62.3 հազար դոլար: Չինաստանը նախորդ տարում Հայաստան է ուղարկել 3 մլն 363.2 հազար դոլարի մարդասիրական օգնություն, որը 2019-ի համեմատ ավելի է 38.6 տոկոսով:

Թեև Միացյալ Նահանգներից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 2020-ին նվազել է 40.8  տոկոսով, սակայն 2020-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալում ամենամեծ մասը բաժին է ընկել հենց Նահանգներին՝ 5 մլն 168.4 հազար դոլարի: Հաջորդ ամենամեծ ծավալով օգնությունը եկել է Գերմանիայից՝ 4 մլն 621.1 հազար դոլարի, դրան հաջորդում է Չինաստանը: Ռուսաստանից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 2020-ին կազմել է 100.5 հազար դոլար:

Ընդհանուր առմամբ օգնության կարգով Հայաստան ուղարկված ապրանքներում մեծ տեղ են զբաղեցրել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքները՝ 12 մլն 629.7 հազար դոլարի, սակայն այն 2019-ին ստացածի համեմատ նվազել է 84.9 տոկոսով: Նախորդ տարի մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ուղարկվել 4 մլն 924.4 հազար դոլարի մանածագործական իրեր, 2 մլն 109.6 հազար դոլարի՝ սարքեր և ապարատներ, սակայն դա 2019-ի համեմատ նվազել է 24.8 տոկոսով: 2019-ի համեմատ շուրջ 2.1 անգամ աճել է օգնության կարգով Հայաստան ուղարկված կաշվի հումքի, կաշվի, մորթու և դրանցից պատրաստված իրերի ծավալը, 4.6 անգամ՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի ծավալը, իսկ 3.6 անգամ՝ ուղարկված թղթի և թղթից իրերի ծավալը: 

2020 թվականին մարդասիրական օգնության ծավալը նվազել է` կորոնավիրուսային համավարակով պայմանավորված չվերթների դադարեցման, բեռնափոխադրումների կրճատման պատճառով։ Տարեվերջին, սակայն, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ չվերթներով Հայաստան բերվեց մարդասիրական օգնություն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]