Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Սպիտակ տունը հաստատել է Գուանտանամոյի բանտը փակելու ծրագրերը

Սպիտակ տունը հաստատել է Գուանտանամոյի բանտը փակելու ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հաստատել է ամերիկյան ներկայիս վարչակազմի մտադրությունը՝ փակելու Գուանտանամոյի բանտը, սակայն հարցն այս պահին շարունակում է քննարկվել տարբեր գերատեսչությունների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դա հստակ մեր նպատակն ու մտադրությունն է: Մենք գտնվում ենք հարցի ուսումնասիրման փուլում, թե ինչպես է դա աշխատելու այլ գերատեսչությունների հետ փոխգործակցության շրջանակում»,- ասել է Պսակին՝ նշելով, որ տարբեր գերատեսչություններ այժմ քննարկում են հարցը:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիան առաջիկա շաբաթների կամ ամիսներին ընթացքում կստորագրի պաշտոնական փաստաթուղթ Գուանտանամոյի բանտը փակելու մասին:

Գուանտանամոյի հատուկ բանտը գտվնում է Կուբայում՝ համանուն ծոցում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում:

Ռազմածովային ուժերի բազայում հատուկ բանտ ստեղծելու մասին որոշումն ընդունել էր Պենտագոնը՝ Ջորջ Բուշ կրտսերի ադմինիստրացիայի ժամանակ՝ հակաահաբեկչական ծրագրի շրջանակում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]