Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարությունը պարզաբանել է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց վերաբերյալ նախագիծը

Առողջապահության նախարարությունը պարզաբանել է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց 
վերաբերյալ նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը միտված է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը, առկա օրենսդրական բացերը լրացնելուն, գործող 1997թ-ին ընդունված օրենքը արդի մոտեցումներին համապատասխանեցնելուն:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ անդրադառնալով փաստին, որ Ազգային ժողովը փետրվարի 11-ին մերժել է  նախագիծը:

«Նախագծում 14 տարեկանների թեստավորման վերաբերյալ որեւև փոփոխություն ներառված չէ, սույն կարգավորումը վաղուց ամրագրված է գործող օրենքում: Փոխարենը, նախագծի դրույթներից մեկը ուղղված է ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության վերացմանը. քրեական պատասխանատվության շրջանակներում ամրագրված կետերը խոչընդոտ են ՄԻԱՎ-ի նկատմամբ թեսթավորում անցնելու,  կարգավիճակի բացահայտման, համապատասխան բժշկական օգնության դիմելու համար: ՄԻԱՎ-ի բուժման ժամանակակից դեղերը և բուժումը միանշանակ թույլ են տալիս վարակի  փոխանցումը դարձնել անհնար, և այս տրամաբանության մեջ, գործող քրեական օրենսգրքում ամրագրված դրույթները չեն արտացոլում և ապահովում փոխարժեք ներգործության միջոցներ: Այս բոլոր փոփոխությունների և լրացման արդյունքում հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը, ապահովել վերջիններիս իրավունքների անխոչընդոտ իրացումը, ինչը դրական կանդրադառնա երկրում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և բուժման ծառայությունների ընդլայնման գործընթացի վրա: Նախագծի ընդունման հետաձգումը նպաստելու է ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության շարունակությանը»,- ասված է նախարարության տրամադրած պարզաբանման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am