Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում. հուշարձանը մաքրվում է

«Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ նյութեր են 
նախապատրաստվում. հուշարձանը մաքրվում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Համացանցում հրապարակումների հիման վրա ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստում»,- նշեցին  Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից  իրականացվում է հուշարձանի մաքրման աշխատանքը:

Վերջին ամիսներին սա հուշարձանի պղծման երկրորդ դեպք է. հարցին՝ արդյոք քաղաքապետարանը քայլեր ձեռնարկո՞ւմ է հուշակոթողի պահպանության և նման դեպքերը բացառելու ուղղությամբ, Կարապետյանը նշեց, որ սա խիստ դատապարտելի արարք է, որը պետք է բացառվի Երևան քաղաքում, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են համատեղ ապրում, կրելով երևանցու կոչումը:

«Ցանկացած տիպի և բովանդակության հուշարձանների պղծումը ծայրահեղ անընդունելի է, առավել ևս այն հուշարձանների, որոնք առնչվում են քաղաքում ապրող փոքրամասնություններին: Կարծում եմ, որ իրավապահ գերատեսչության հետ  համագործակցությամբ այդ հարցին պետք է լուծում տրվի»,- ընդգծեց Կարապետյանը:

«Ապրել- չմոռանալ» հուշարձանը նվիրված է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լուսանկարը՝ հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]