Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1961 թ. փետրվարի 10-ին ծնվել է Արթուր Էլբակյանը՝ հայ թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար եւ պրոդյուսեր:

-1986 թ. փետրվարի 10-ին մահացել է Մկրտիչ Ասլանյանը՝ հայ արձակագիր, լրագրող (ծնվ.՝ 1906 թ.):

-2005 թ. փետրվարի 10-ին մահացել է Արթուր Միլլերը՝ ամերիկացի գրող, դրամատուրգ եւ արձակագիր, ամուսնացած է եղել Մերիլին Մոնրոյի հետ (ծնվ.՝ 1915 թ.):

-2009 թ. փետրվարի 10-ին տիեզերքում առաջին անգամ իրար բախվեցին Երկրի 2 արհեստական արբանյակ:

-2011 թ. փետրվարի 10-ին Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհեց Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:

-1755 թ. փետրվարի 10-ին մահացել է Շառլ Լուի Մոնտեսքյոն՝ ֆրանսիացի նշանավոր գրող, իրավագետ եւ փիլիսոփա (ծնվ.՝ 1689 թ.):

-1890 թ. փետրվարի 10-ին ծնվել է Բորիս Պաստեռնակը՝ ռուս հռչակավոր գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ.՝ 1960 թ.):

-1935 թ. փետրվարի 10-ին ծնվել է Զորի Բալայանը՝ հայ ճանաչված գրող, հասարակական եւ քաղաքական գործիչ, սպորտային բժիշկ, լրագրող եւ ճանապարհորդ:

-1945 թ. փետրվարի 10-ին խորհրդային «С-13» սուզանավը խորտակեց գերմանական «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավը, մահացավ մոտ 300 մարդ:

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

 

-Ալբերտ Էյնշտեյնը կարող էր դառնալ նախագահ։ 1952 թ. նրան առաջարկում են Իսրայելի երկրորդ նախագահի պաշտոնը, սակայն նա հրաժարվում է։

-Կիմ Չեն Իրը նաեւ լավ կոմպոզիտոր էր եւ իր ամբողջ կյանքի ընթացքում գրել է 6 օպերա։

-Պիզայի աշտարակը միշտ էլ թեք է եղել։ 1173 թ. աշտարակի շինարարները նկատում են, որ հիմքը թեքված է։ Շինարարությունը դադարեցվում է գրեթե 100 տարի։ Սակայն, ամեն դեպքում, կառուցվածքը երբեք ուղիղ չի եղել։

-Արաբական թվերը հորինել են ոչ թե արաբները, այլ հնդիկ մաթեմատիկոսները։

-Մինչ զարթուցիչների գյուտը գոյություն ուներ մասնագիտություն, որի իմաստն այլ մարդկանց առավոտյան արթնացնելն էր։ Այսպես, օրինակ, տվյալ մասնագիտության տեր մարդը պետք է առավոտյան չորացրած սիսեռով կրակեր այլ մարդկանց պատուհանին, որպեսզի արթացներ նրանց եւ վերջիններս չուշանային աշխատանքից։

-Գրիգորի Ռասպուտինի նկատմամբ մեկ օրում կատարվել են բազմաթիվ մահափորձեր՝ նրան փորձել են թունավորել, կրակել նրա վրա, դանակահարել, սակայն նա ողջ է մնացել։ Վերջիվերջո, Ռասպուտինը մահացավ սառցե գետում։

-Պատմության ամենակարճ պատերազմը տեւել է 1 ժամից էլ պակաս։ Անգլա-զանզիբարյան պատերազմը տեւել է 38 րոպե։

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am