Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պավլիկ Մանուկյանի հայտարարության առնչությամբ ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել

Պավլիկ Մանուկյանի հայտարարության առնչությամբ ՔԿ-ում քրեական գործ է 
հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ կապված Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։

Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու, հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, ի պաշտպանություն Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, թե Բադասյանը ազգի հերոս է, իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին վերացնելու մասին նրա հայտարարությանը, ապա ինքն էլ է վերացնելու:

Վահան Բադասյանը Եռաբլուրում ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ էր հնչեցրել վարչապետի հասցեին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am