1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մրցակցությունը հանգեցրել է ուռուցքաբանության զարգացմանը. մեկնարկել է ուռուցքաբանների կոնգրեսը

Մրցակցությունը հանգեցրել է ուռուցքաբանության զարգացմանը. մեկնարկել է 
ուռուցքաբանների կոնգրեսը

ԾԱՂԿԱՁՈՐ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արձանագրված քաղցկեղով հիվանդացության, տարածվածության և մահացության ցուցանիշները, ինչպես նաև միջազգային վիճակագրության տվյալները և հիվանդության կանխատեսումները ևս մեկ անգամ պարտադրում են ամենայն կարևորությամբ  մոտենալ  ուռուցքաբանությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառման ժամանակ իր ելույթում այս մասին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Փետրվարի 4-ը ողջ աշխարհում նշվում է, որպես քաղցկեղի դեմ պայքարի օր՝ ևս մեկ անգամ ընդգծելու, շեշտելու, թե որքան կարևոր ուղղություն է ուռուցքաբանությունը առողջապահական համակարգում։ Միջազգային վիճակագրական տվյալները վկայում են , որ աշխարհում տարեկան արձանագրվում են հիվանդացության շուրջ 12 միլիոն դեպք և մահացության  8 միլիոն դեպք։ Կանխատեսվում է, որ այդ թվերը ունեն տենդենց աճելու և 2030 թվականին մենք ունենալու ենք մոտ 2,3 տոկոս աճ և հիվանդության, և մահացության դեպքերով։ Դեպքերի ավելացումը լրացուցիչ բեռ է հանդիսանալու և առողջապահական համակարգի վրա, և պետության վրա»,- նշեց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են իրականացվել ոլորտում։

«Դրանցից կարևորագույններից է առողջության առաջնային օղակում ներդրված և ներկայումս շատ լավ ընթացող ծրագրերից մեկը՝ արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային միջոցառումները և բոլորվին վերջերս մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային պիլոտային ծրագիրը, որը դեռևս երեք մարզում է իրականացվում, բայց ,հույս ունենք, շարունակական բնույթ կկրի։ Անհրաժեշտ է նշել, որ ոլորտում կատարված բարեփոխումների շրջանակում 2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով պացիենտների վիրաբուժական բուժում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում»,- ընդգծեց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ոլորտում շատ անելիքներ կան, դրանցից են կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ և ծխախոտի դեմ պայքարի, և առողջ ապրելակերպը խթանելու առումով։

«Պետք է ձգտենք, որ քաղցկեղը Հայաստանում չլինի դատավճիռ, այլ հիվանդությունը, որը հաղթահարելի է, որի հաղթահարման ճանապարհին պետությունը, համակարգը կանգնած է քաղաքացու կողքին»,- եզրափակեց նախարարը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ կենտրոնը որոշում է կայացրել ամեն տարի այս օրերին Հայաստանի ուռուցքաբաններով հավաքվել և ներկայացնել խնդիրները և նախորդ տարվա ձեռքբերումները։

«Ուզում եմ անդրադառնալ մի կարևոր գործոնի, որը բերել է 20 տարվա ուռուցքաբանության զարգացմանը։ Այդ գործոնը հանդիսանում է մրցակցությունը՝ անհատների միջև եղած մրցակցությունը, իսկ վերջին տարիներին նաև բուժհիմնարկներում ուռուցքաբանական ծառայությունների ներդրումը բերել է մեծ մրցակցության, որը կարևորագույն գործոն է ոլորտի զարգացման հարցում»,- եզրափակեց Մանուկյանը։

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը, որը 2021թ-ին կրում է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, քաղաքականության և ռազմավարության խնդիրներին, իրականացվող միջոցառումներին և հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացմանը և այլն:

 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի նախաձեռնողն ու իրականացնողն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈւԱԿ)՝ ՀՀ Առողջապահության նախարարության հովանու ներքո և մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]