Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Մայիս

Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ

Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության 
պետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Ջալալ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ: Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը»,- նշեց Ալթունյանը:

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, ով 2020 թվականի նոյեմբերի 18-ին ազատման դիմում էր ներկայացրել:

Ջալալ Հարությունյանը ԱՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել էր  2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ