Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում կորոնավիրուսի սահմանափակումները դժգոհություն է առաջացրել. ռեստորանները սպառնում են բացվել

Վրաստանում կորոնավիրուսի սահմանափակումները դժգոհություն է առաջացրել. 
ռեստորանները սպառնում են բացվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների որոշմանը, այն է՝ բացել օբյեկտները շաբաթ օրը չսպասելով կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակման չեղարկմանը:

«Անհնազանդությունը, օրենքի խախտումը, օրենքի պահպանությանն ընդդիմանալը անընդունելի է, սրան կհետևի խիստ արձագանք:  Իմ խնդրանքն ու հույսն է, որ նման սխալ, ապօրինի քայլի չեն դիմի ու չեն բարդացնի մեր միջև եղած երկխոսությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրնավան:

Վրաստանի ռեստորանների ասոցիացիայի հիմնադիր Շոթա Բուրջանաձեն հայտարարել էր, որ շաբաթ օրը ռեստորանները կբացվեն՝ իրենց իսկ որոշմամբ:

Միջգերատեսչական խորհրդի սահմանափակումները վերացնելու փուլային համակարգի համաձայն, երկրի ողջ մասշտաբով ռեստորաններն ու սննդի օբյեկտները, այդ թվում՝ հյուրանոցները, աշխատանքը պիտի շարունակեն միայն տուն տանելու ու առաքման ծառայություններով:

Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները, սակայն,  պահանջում են բացել ռեստորանները, որպես բողոքի նշան մինչև 200 ռեստորան հունվարի 30-ին առհասարակ դադարեցրել էր աշխատանքը 24 ժամով:

Վրաստանում փետրվարի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը երկրում 259 897 է, ինչը Հայաստանի համեմատ ավելի է գրեթե 100 հազարով: Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմել է 167 հազար 421:

Վրաստանում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251 հազար 77  մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3 221:

Հայաստանում վերջին օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 7 դեպք. ընդհանուր դեպքերի թիվը՝ 3096:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am