Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ. մահերի թիվը հասել է 3 հազար 221-ի

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ. մահերի թիվը հասել է 3 
հազար 221-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում փետրվարի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Ընդհանուր դեպքերի թիվը երկրում 259 897 է, ինչը Հայաստանի համեմատ ավելի է գրեթե 100 հազարով: Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմել է 167 հազար 421:

Վրաստանում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251 հազար 77  մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3 221:

Հայաստանում վերջին օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 7 դեպք. ընդհանուր դեպքերի թիվը՝ 3096:

Վրաստանի Հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն անդրադարձել է սահմանափակումների վերացման հերթականությանը: Ըստ Իմնաձեի՝ «պարետային ժամը» կչեղարկվի ամենավերջում: Իմնաձեի խոսքով՝ կշեռքի մի նժարին առողջությունն է ու կյանքը, մյուսին՝ վրացական սովորական  ապրելակերպը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին Առողջապահության նախարարություն կատարած այցի ընթացքում նշել էր, որ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորոնավիրուսի համավարակին և այսօր էլ միջազգային չափանիշներով մեր երկիրն ունի կառավարելի իրավիճակ: «Ուզում եմ հատկապես հիշեցնել, որովհետև հիմա այդ դրվագի մասին, ըստ էության, մոռացվել է, որ կար ժամանակ, երբ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ի ցույց էին դնում այլ երկրներ, ասելով, որ ահա տեսեք, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ, դուք կորոնավիրուսի դեմ պայքարել չգիտեք: Բայց մենք վստահ էինք, որ գնում ենք հավասարակշռված ճանապարհով: Հիմա, երբ մեր ասածն իրականության մեջ արդարացել է, մեզ այլևս ի ցույց չեն դնում այդ երկրները, ոչ էլ մեզ են ի ցույց դնում այդ երկրներին: Իհարկե, կորոնավիրուսն անկանխատեսելի բան է և, ըստ էության, կանխատեսումներն ամենատարբեր են, սկսած նրանից, որ կունենանք 3-րդ, 4-րդ, 5-րդ ալիք, վերջացրած նրանով, որ երևի թե պատվաստանյութը ժամանակին տեղ կհասնի, այն առումով, որ արդյունավետ կգտնվի»,- նշել էր կառավարության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am