Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը փոստային առաքանիով թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր տեղափոխելու դեպքերով հարուցել է 265 քրգործ

ՊԵԿ-ը փոստային առաքանիով թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր տեղափոխելու դեպքերով 
հարուցել է 265 քրգործ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում 2020 թվականին հարուցված 622 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 21 միլիարդ  դրամ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը տեղեկացրեց, որ դրանից վերականգնվել է ավելի քան 7 միլիարդը: 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե վերականգնված գումարի աճը կազմել է 14.2 տոկոս:

«Ասեմ, որ ընդհանուր գործերից 244 -ը վերաբերում են հարկերը վճարելուց խուսափելուն, 62 դեպքով քրեական գործերը հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու առիթով: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և պետությանը վնաս պատճառելու վերաբերյալ հարուցվել է 23, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքով հարուցվել է 265  քրեական գործ։  Համեմատության համար նշեմ, որ 2019 թ. ընթացքում, ընդհանուր առմամբ, հարուցվել է 367 քրեական գործ: Ինչպես տեսնում եք, 2020 թվականի ընթացքում հարուցված քրեական գործերի քանակն աճել է շուրջ 70 տոկոսով»,- ասաց ՊԵԿ պաշտոնյան։ Ինչո՞վ է պայմանավորված աճի միտումը: Հարցին ի պատասխան՝ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականին աննախադեպ աճել է փոստային առաքանիների տեղափոխությունը, թմրամիջոցներն ու արգելված հոգեմետ դեղերը հայտնաբերվել են հենց այդ առաքանիներում, երկրորդ պատճառն առավել արդյունավետ մաքսային հսկողություն իրականացնելն է:

ՊԵԿ-ն առանձնացրել է առավել ռիսկային համարվող 33 ոլորտ, ինչպես նաև հարկ վճարողների ցանկ, և կատարվել է օպերատիվ տեղեկությունների հավաքագման աշխատանք: Ռիսկային ոլորտներն են՝ շինարարությունը, կառուցապատումը, ընդերքի օգտագործումը, մանրածախ, մեծածախ առևտուրը և այլն: Վահան Չարխիֆալակյանի խոսքով, 2020 թվականին իրենց ուշադրության տակ են պահել նաև այնպիսի ուղղություններ, որոնք նախկինում իրենց տեսադաշտում չեն եղել:

«Մենք այս ուղղություններում ռիսկեր ենք նկատել: Խոսքն օդային ուղևորափոխադրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին է: Նշված ոլորտներում հանդիպել ենք հարկային իրավախատումների, հարկային հանցագործությունների բազմաթիվ դեպքերի: Օրինակ՝ բիզնեսն արհեստականորեն տրոհելու, ավելի ծախսագրումների, վարձու աշխատողների աշխատավարձ վճարելու, սակայն դրա ամբողջ չափը հարկային մարմին ներկայացնելու հաշվետվությունում չարտացոլելու դեպքեր»,-ասաց Վահան Չարխիֆալակյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]