Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Մարտ

Հարությունյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ից

Հարությունյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը: «Արարատ-Արմենիայի» կազմում Հարությունյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ