Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղրղզստանի նորընտիր նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստան

Ղրղզստանի նորընտիր նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովի առաջին արտասահմանյան այցը պլանավորվում Է Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանի ագրարային քաղաքականության, բնապահպանության եւ ջրային ռեսուրսների կոմիտեի նիստում հայտնել Է փոխվարչապետ Ռավշան Սաբիրովը:

«Սադիր Ժապարովն առաջին այցը մտադիր Է կատարել Ռուսաստան»,-հայտարարել Է վարչապետը: Սաբիրովի խոսքով՝ այցի ընթացքում Ղրղզստանի ղեկավարը մտադիր Է ռուսաստանյան կողմի հետ քննարկել բնական գազի գների նվազեցման հարցը: Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 10-ին: Հավաքելով ընտրողների ձայների 79,2 տոկոսը, ընտրությունների առաջին փուլում հաղթանակ Է տարել Սադիր Ժապարովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am